armenpress.am: Քննչական կոմիտեն աշխարհահռչակ ջազային երաժիշտ երգահան և կատարող Տիգրան Համասյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հաղորդում է ստացել, նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Հաղորդումը ստացել ենք, քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով»,–ասաց Աբրահամյանը:
Քննչական կոմիտեն վնասվածք ստացած անձանց վերաբերյալ տեղեկություններ չունի, արձանագրված է փաստը, որ մեքենաներից մեկի ապակին է ջարդվել:
«Այս պահին քննչական մարմին է ներկայացվել 3 անձ, այնտեղ է նաև միջադեպի մասնակից մյուս կողմը: Նրանց հետ համապատասխան քննչական գործողություններ են կատարում»,–ասաց Աբրահամյանը:
comment.count (0)