248 բնակարան կգնվի զինվորականների համար |hetq.am|
10:16 - 05 դեկտեմբերի, 2019

248 բնակարան կգնվի զինվորականների համար |hetq.am|

hetq.am։ Կառավարությունը 2 միլիարդ 920 միլիոն դրամ հատկացրեց զինվորականների համար բնակարաններ գնելու նպատակով։

Այդ գումարի շրջանակներում 248 բնակարան կգնվի զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, բնակարան չստացած, բնակհաշվառման հերթում ընդգրկված, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած զինծառայողների համար։

Քանի որ որոշման նախագիծը ուներ նաև գաղտնի դրույթներ, այն քննարկվեց գաղտնի ռեժիմով և Կառավարություն ներկայացված որոշման նախագծում նախաձեռնության մասին այլ մանրամասներ հրապարակված չէին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել