Որպես անհետ կորած որոնվող երիտասարդին սպանողը կալանավորվել է
11:28 - 11 սեպտեմբերի, 2024

Որպես անհետ կորած որոնվող երիտասարդին սպանողը կալանավորվել է

Հուլիսի 17-ին հաղորդվել էր 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանի անհետ կորելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Լոռու մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և վարութային գործողություններով պարզվել է, որ հուլիսի լույս 10-ի գիշերը Հայկ Մաղաքյանին սպանել է Լոռի Բերդի բնակիչ 18-ամյա երիտասարդը:

Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Քրեական վարույթը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել