Տեղահանությունից հետո 23 370 արցախցի աշխատանքային պայմանագիր է կնքել |civilnet.am|
11:34 - 12 սեպտեմբերի, 2024

Տեղահանությունից հետո 23 370 արցախցի աշխատանքային պայմանագիր է կնքել |civilnet.am|

civilnet.am: Օգոստոսի 22-ի դրությամբ Պետական եկամուտների կոմիտեի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման» համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանվածներից Հայաստանում աշխատանքային պայմանագիր է կնքել 23 370 անձ, որոնցից ներկայում զբաղված է 17 470 անձ․ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Այսինքն, աշխատանքային պայմանագիր կնքածներից միայն 17 470-ն են շարունակում իրենց աշխատանքը։ Նախարարության տվյալներով՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում սեպտեմբերի 11-ի դրությամբ՝ որպես աշխատանք փնտրող հաշվառված է Արցախից տեղահանված 8 756 անձ, նրանցից 3 917-ն ունի գործազուրկի կարգավիճակ:

Գործատուների մոտ ուղղորդվել և աշխատանքի է տեղավորվել 4 314 անձ։

Արցախից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրում էլ ընդգրկվել է 1 325 շահառու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել