Դատարանը հրապարակել է 2023 թ. մարտի 31-ին Հայաստանի խորհրդարանում պատգամավորներ Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի մասնակցությամբ միջադեպի փաստով որոշումը։
««Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ գործով դատարանը վճռել է. խուլիգանության մեղադրանքով (ՔՕ 297 հոդվածի 1-ին մաս) Սահակյանին արդարացնել, ծանրացնող հանգամանքով առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածը (ՔՕ 171 հոդվածի 2-րդ մաս) վերաորակել առանց ծանրացնող հանգամանքի՝ թեթև վնաս պատճառելու հոդվածի (նույն հոդվածի 1-ին մաս) և դրանում Սահակյանին ճանաչել մեղավոր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մհեր Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թ. մարտի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքին ՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Մհեր Սահակյանին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 1-ին մասով:
comment.count (0)