Փրկարարները տան բակից մոտոպոմպով հեռացրել են մոտ 85 տոննա ջուր․ ՆԳՆ ՓԾ
17:16 - 14 սեպտեմբերի, 2024

Փրկարարները տան բակից մոտոպոմպով հեռացրել են մոտ 85 տոննա ջուր․ ՆԳՆ ՓԾ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 08:10-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաշեն գյուղի Վ. Սարոյան փողոցի տներից մեկի բակը մոտ 30 սմ ջրալցվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տան բակից (մոտ 1600 քմ) մոտոպոմպով հեռացրել են մոտ 85 տոննա ջուր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել