Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 15-ին, ժամը 20.50-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նորավան գյուղի գերեզմանատան ճանապարհին զինամթերք է թողել: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Նշված վայր մեկնած Արմավիրի բաժնի ոստիկանները հայտնաբերել են երկու պարկ և փայտյա արկղ, որոնց մեջ ակնհայտ նկատվել են զենքի նմանվող առարկաներ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ և 7,62 մմ տրամաչափի «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի ջնջված համարով ինքնաձիգ, 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն գնդացիր, տարբեր տիպի որսորդական 2 հրացան, կարճեցված փողով 4 հրացան, նռնակներ, տարբեր տիպի 4 ատրճանակ, երկփողանի հրացանի ագուցարան, սվին-դանակ, ծխանռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տիպի ու տրամաչափի փամփուշտներ, այդ թվում՝ ինքնաձիգի ու գնդացրի, հրանոթի արկի մարտական գլխիկ, տարբեր տեսակի ինքնաձիգի և որսորդական հրացանների դետալներ, պայթաղյուսներ, սաղավարտ, զրահաբաճկոն և այլն:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
comment.count (0)