Լիբանանում Իրանի դեսպանը վիրավորվել է փեյջերի պայթյունի հետևանքով
 |arm.sputniknews.ru|
18:45 - 17 սեպտեմբերի, 2024

Լիբանանում Իրանի դեսպանը վիրավորվել է փեյջերի պայթյունի հետևանքով |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիn վիրավորվել է փեյջերի պայթյունի հետևանքով: Տեղեկությունը հայտնում են իրանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ փեյջերները պայթել են քաղաքի տարբեր հատվածներում։ Պայթյունների հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել։

 
Նշվում է, որ փեյջերները մինչ օրս օգտագործվում են «Հըզբոլլահ» շարժման անդամների կողմից կապի փակ համակարգում։
Այս սարքերն ամենաքիչն են ենթարկվում գաղտնալսման և հաքերային հարձակումների։ Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ միաժամանակյա պայթյունների հետևում կանգնած է Իսրայելը։
 
Լրատվամիջոցների տվյալներով՝ Բեյրութի, Սայդայի և Տիրի հիվանդանոցները լեփ-լեցուն են վիրավորներով։
Isna-ն հայտնում է, որ դեսպանի վնասվածքը կյանքի համար վտանգավոր չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել