2018-ից ի վեր, որպես վարչապետ, ամենամեծ պրոբլեմը, որ ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունը. Փաշինյան
 |tert.am|
12:44 - 18 սեպտեմբերի, 2024

2018-ից ի վեր, որպես վարչապետ, ամենամեծ պրոբլեմը, որ ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունը. Փաշինյան |tert.am|

tert.am: Հազարամյա ժողովուրդ ենք, բայց միշտ մտածում ենք 1-2, մաքսիմում՝ 30-40 տարվա կտրվածքով, դա մեր մեծ խնդիրն է: Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց՝ հայտնի արտահայտություն կա. պատմությունից պետք է դասեր քաղել, բոլորս գիտենք, բայց ի՞նչ դասեր քաղենք:

«Այդ դասերը ուրիշներն են գրել, տվել մեզ, ասել՝ կարդացեք, հարգելի՛ հայեր, ձեր պատմությունից դասերը հետևյալն են՝ կետ 1, հիմա գնացե,ք անգիր արեք, եկեք ասեք, անգիր ենք արել, եկել, ասել ենք, ասել են՝ կետ 2, կետ 3, կետ 4: Մենք մեր պատմությունը չգիտենք, հարց է, թե մեր պատմության ձևավորման գործում մեր դերն ինչքան է և ինչքան չէ»,- հայտարարեց նա:

Նա նշեց, թե հիմա մի բան է ասելու, որ մինչ այժմ կիսել է միայն իր ընտանիքի հետ, մինչև այս պահը նույնիսկ ամենամերձ թիմակիցների հետ այս թեմայով չի խոսել:

«2018-ից ի վեր, որպես վարչապետ, ամենամեծ պրոբլեմը, որը գոյություն է ունեցել, ամենամեծ պրոբլեմը, որ ունեցել ենք, դա եղել է մեր հայրենասիրությունը:

Ընդ որում, ասվածի մեջ հեգնանք ու սարկազմ չկա: Ամենամեծ պորբլեմը, որ մենք ունեցել ենք, որ ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունն էն ընկալմամբ, որ հայրենասիրության այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի: Ուղղակի դա կայսերական հայրենասիրության մի մոդել է, որը գրքերով, ֆիլմերով, տեքստերով, ելույթներով, հերսներով, անուններով, նկարներով ներմուծվել է մեր սոցիալ հոգեբանություն: Հայրենասիրության այդ մոդելը նրա համար է, որ Հայաստանի պետություն գոյություն չունենա»,- ընդգծեց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել