Բորելը դատապարտել է փեյջերների պայթյունները Լիբանանում

 |factor.am|
20:31 - 18 սեպտեմբերի, 2024

Բորելը դատապարտել է փեյջերների պայթյունները Լիբանանում |factor.am|

factor.am: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ երկրում փեյջերների զանգվածային պայթյունից հետո՝ դատապարտելով հարձակումը։

«Չնայած, ինչպես երևում է, հարձակումները նպատակային են եղել, դրանք հանգեցրել են խաղաղ բնակիչների շրջանում զոհերի, այդ թվում՝ երեխայի մահվան: Ես չափազանց մտահոգիչ եմ համարում այս իրավիճակը։

Ես կարող եմ միայն դատապարտել այդ հարձակումները, որոնք վտանգում են Լիբանանի անվտանգությունն ու կայունությունը»,- ասվում է եվրոպական դիվանագիտության ղեկավարի հայտարարության մեջ։

Նա հավելել է, որ տեղի ունեցածը միայն մեծացնում է տարածաշրջանում հակամարտության սրման վտանգը։ Բորելը նաև ասել է, որ ԵՄ-ն կոչ է անում բոլոր «շահագրգիռ կողմերին» կանխել լայնածավալ պատերազմը։

Սեպտեմբերի 17-ին Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյուններ են տեղի ունեցել։ Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ իսրայելական «Մոսադը» պայթուցիկներ է տեղադրել 5 հազար փեյջերի մեջ, որոնք ներկրել է «Հըզբոլլահ»-ը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել