Բայդենն ու Հարիսը Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ. Սպիտակ տուն
 |1lurer.am|
13:21 - 20 սեպտեմբերի, 2024

Բայդենն ու Հարիսը Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ. Սպիտակ տուն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կընդունի Ուկրաինայի նախագահին՝ հայտնում է Սպիտակ տունը։ Վոլոդիմիր Զելենսկին առանձին հանդիպում կունենա նաև փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հետ:

Ամերիկյան կողմի տվյալով՝ հանդիպումների օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումները և ԱՄՆ աջակցությունը Կիևին։

Հնարավոր է՝ Զելենսկու հետ հանդիպի նաև ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը:

Ուկրաինայի նախագահի այցն ԱՄՆ տեղի է ունենում վերջին շրջանում ակտիվացած քննարկումների ֆոնին, որ Արևմուտքն Ուկրաինայի զինված ուժերին կարող է թույլ տալ արևմտյան զենքով հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական օբյեկտներին: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնն այդ հարցով կապի մեջ է դաշնակիցների և գործընկերների հետ: Մեթյու Միլլերը հիշեցրել է, որ եվրոպական մի շարք երկրներ արդեն թույլ են տվել իրենց զենքն օգտագործել ռուսական տարածքում գտնվող ռազմական թիրախների դեմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել