Թրամփը չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները |1lurer.am|
09:09 - 01 հուլիսի, 2025

Թրամփը չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել՝ հուլիսի 1-ից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը չեղարկելու մասին։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Թրամփը հանձնարարել է վերանայել Սիրիայի կարգավիճակը՝ որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

«Նախագահ Թրամփը ստորագրել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին հրամանագիրը՝ խաղաղության ու կայունության ճանապարհին այդ երկրին աջակցելու համար։ Հրամանագրի համաձայն՝ Սիրիան ազատվում է պատժամիջոցներից, սակայն դրանք պահպանվում են նախկին նախագահ Բաշար Ասադի և նրա համախոհների, մարդու իրավունքների խախտողների, թմրավաճառների, քիմիական զենքի ստեղծման ուղղությամբ գործունեություն իրականացնողների նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Հրապարակված փաստաթղթում միաժամանակ նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է ուսումնասիրի «պատժամիջոցների մեղմման հնարավորությունները ՄԱԿ-ում»՝ ի աջակցություն Սիրիայում խաղաղության ու կայունության։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել