Ամփոփվել է UNODC-ի պատվիրակության այցը Հայաստան. միջազգային գործընկերները հանդես են եկել առաջարկություններով
13:44 - 21 սեպտեմբերի, 2024

Ամփոփվել է UNODC-ի պատվիրակության այցը Հայաստան. միջազգային գործընկերները հանդես են եկել առաջարկություններով

Ամփոփվել է UNODC-ի պատվիրակության այցը Հայաստան.Միջազգային գործընկերները հանդես են եկել առաջարկություններով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բանլյանն ընդունել է ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի անունից քրեակատարողական և բանտային բարեփոխումների ոլորտում կարիքների գնահատման առաքելություն իրականացնող պատվիրակությանը և ամփոփել քառօրյա աշխատանքները։

Հանդիպման շրջանակներում նախարարի տեղակալը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին այցի համար և ընդգծել համագործակցության կարևորությունը։

UNODC-ի միջտարածաշրջանային խորհրդական Ֆիլիպ Մայսները և հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության աշխատակից Վերա Տկաչենկոն բարձր են գնահատել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող նախաձեռնություններն՝ ուղղված քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների արդյունավետ գործունեությանը։ Միջազգային գործընկերները հատկապես ողջունել են Աբովյան և Արմավիր քրեակատարողական հիմնարկներում կատարված բարեփոխումները, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» գործունեությունը։

Հանդիպման ավարտին միջազգային գործընկերները հանդես են եկել առաջարկներով և համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել»,- նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել