1lurer.am: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանին` Անկախության օրվա կապակցությամբ:
«Սրտանց շնորհավորում ենք մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին` Անկախության տոնի կապակցությամբ: Մենք վստահ ենք, որ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն է՛լ ավելի կամրապնդի մեր երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, ինչպես նաև իր նպաստը կբերի Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման գործում»,- ասված է Վրաստանի ԱԳՆ X-ի էջում:
comment.count (0)