Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում․ Ալիև
 |azatutyun.am|
13:31 - 23 սեպտեմբերի, 2024

Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Միլլի Մեջլիսի 7-րդ գումարման առաջին նիստում։

«Սրանք միայն մարգինալ քաղաքական տարրեր չեն, Հայաստանի գործող իշխանությունները նույն մտքերով ու երազանքներով են ապրում։

Թեև բառերով այլ բաներ են ասում, բայց իրենց գործերը, քաղաքականությունը, լրիվ հակառակ պատկեր են ստեղծում։ Նրանք չեն ցանկանում հաշտվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության արդյունքների հետ։ Դա է վկայում Մինսկի խմբի ֆորմալ պահպանումն առ այսօր, որը գործառական նշանակություն չունի»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ ընդգծելով, որ իրենց թիվ մեկ խնդիրը ռազմական հզորացումն է։

Ադրբեջանի նախագահն այսօր նաև նշել է, որ երկրի առջև ծառացած խնդիրներից է Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուրի» վերականգնումը։

«Բայց, եթե մենք քիչ ուշադրություն դարձնենք ռազմական ոլորտին և չապահովենք դրա համար հատկացվող միջոցների պատշաճ մակարդակը, ապա ապագայում կարող ենք խնդիրների առաջ կանգնել», - ասել է Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել