Վահե Հովհաննիսյանը և Նիդերլանդների դեսպանն անդրադարձել են հանրային ֆինանսների բնագավառում իրականացվող բարեփոխումներին
15:45 - 25 սեպտեմբերի, 2024

Վահե Հովհաննիսյանը և Նիդերլանդների դեսպանն անդրադարձել են հանրային ֆինանսների բնագավառում իրականացվող բարեփոխումներին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Նախարարը, շնորհավորելով դեսպանին առաքելության մեկնարկի կապակցությամբ, բարձր է գնահատել համագործակցության արդի մակարդակը ինչպես երկկողմ հարթակում, այնպես էլ միջազգային կառույցների, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Հայաստանն ընդգրկող ընկերակցային խմբերի շրջանակներում, որոնք առաջնորդում է նիդերլանդական կողմը: 

Նախարարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նաև Նիդերլանդների կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ ցուցաբերված աջակցության համար:  

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ և ապագա համագործակցության հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել ՀՀ մակրոտնտեսական իրավիճակին, ինչպես նաև հանրային ֆինանսների բնագավառում իրականացվող բարեփոխումներին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել  շարունակել համատեղ ջանքերը ներդնել երկկողմ ձևաչափում փոխգործակցության հետագա ամրապնդման, ընդլայնման ու ակտիվացման ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել