Ըստ ֆինանսների նախարարի՝ Հայաստանում մեկ անձից գնումները նվազել են |armenpress.am|
11:59 - 25 դեկտեմբերի, 2024

Ըստ ֆինանսների նախարարի՝ Հայաստանում մեկ անձից գնումները նվազել են |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մեկ անձից կատարվող գնումներն այս տարի նվազել են, գնումների 93.2 տոկոսն իրականացվել է մրցակցային ընթացակարգերով: Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Ըստ նախարարի՝ մեծ հաջողություններ կան գնումների առումով, մրցակցայնության ապահովման առումով էական բարելավումներ կան: Եթե 2023-ին գնումների գործընթացին միջին մասնակցությունը 2.4 տոկոս էր, ապա 2024-ին դարձել է 2.9 տոկոս:

«Նվազել են մեկ անձից գնումները: Օրինակ՝ մեկ անձից կատարվող գնումների ցուցանիշը 5.9 տոկոսից նվազել է 5 տոկոս, մեկ անձից  հրատապ կատարվող գնումների ցուցանիշը 5.5 տոկոսից իջել է 1.8 տոկոս: 2024-ին մրցակցային ընթացակարգերով իրականացվել են մեր գնումների 93.2 տոկոսը, նույն ցուցանիշը 2023-ին կազմում էր 88.6 տոկոս»,-ասաց Հովհաննիսյանը:

Նախարարը սա համարեց այն մեթոդական աջակցության հետևանք, որ Ֆինանսների նախարարությունը տրամադրում է նախարարություններին, գերատեսչություններին: Գործարկվել է նաև նոր թեժ գիծ:Այժմ Գնումների մասին նոր օրենքի շուրջ են աշխատում, այն վերջնականացման փուլում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել