Նախարարի հրաժարականը չի կարող լինել քաղաքական զրո ազդեցությամբ ուժի քմահաճույքով.Նիկոլ Փաշինյան
15:37 - 04 դեկտեմբերի, 2019

Նախարարի հրաժարականը չի կարող լինել քաղաքական զրո ազդեցությամբ ուժի քմահաճույքով.Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ նախարարի հրաժարականը չի կարող լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք: Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ` պատասխանելով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հարցին:


Բեղլոյանը հիշեցրեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողների ցույցերը շարունակվում են, նույնիսկ բերման ենթարկվածներ եղան, նա նշեց, որ ցուցարարները ցանկացել են հանդիպել նախարարին, սակայն այդ պահանջը մերժվել է: Պատգամավորը հետաքրքրվեց, թե վարչապետի կարծիքով որն է հարցի հանգուցալուծումը:

«Ցուցարարների հետ հանդիպման ընթացքում ես այդ թեմային անդրադարձել եմ և ասել, որ կրթության ոլորտում որևէ անձ քաղաքականություն չի վարում: Քաղաքականությունը վարում է ՀՀ կառավարությունը: Եվ, ըստ էության, քննարկվող հարցերի շուրջ տվել եմ անհրաժեշտ պարզաբանումներ: Եվ ես կարծում եմ, որ մտքերի ընթացքը և ուղղությունը ճիշտ է, նաև հիմնավորել եմ, թե ինչու եմ դա ճիշտ համարում: Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք: Ես ուզում եմ՝ մենք սա հստակ արձանագրենք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց` պատգամավորը խոսեց ուսանողների մասին, սակայն ինքը կարծում է, որ խոսքը ոչ թե ուսանողների, այլ մի քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը: «Եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի այդ իրականության հետ և գնահատական չտա իր իսկ վերնախավի մի հատվածի, ձեզ հայտնի ժամանակաշրջանի գործունեությանը, այդ քաղաքական ուժը ՀՀ-ում ուղղակի չունի ապագա, որքան էլ դա կարող է հնչել ցավալի: Եվ դա վերաբերվում է ոչ միայն այդ քաղաքական ուժին, այլ նաև այն բոլոր քաղաքական ուժերին, ովքեր այդ քաղաքական ուժի հետ մի մեծ կլոր սեղանի շուրջ նստած էին: Այսինքն` մենք ընդամենը լսում ենք հեռացող գնացքի անիվների տրոփյունը»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց` կրթությունը շատ նուրբ ոլորտ է: Նա հայտնեց, որ նախարարն արդեն ունի հանձնարարությունը, կառավարությունը պետք է ուշադիր լսի բոլոր փաստարկներն ու բոլոր քննադատությունները, ի գիտություն ընդունի, հղկի տեսակետները, ընդունի սխալները: «Սակայն նրանք, ովքեր փորձում են մեզ հետ խոսել քմահաճույքներով ու շանտաժներով, իմ ռեակցիան ուղիղ հակառակն է: Եվ ես ուզում բոլոր նրանց, ովքեր փորձելու են մեզ հետ շանտաժով խոսել, ասել` դա լինելու է մենախոսություն»,-եզրափակեց վարչապետը:

ՀՅԴ ՀԵՄ անդամները, ովքեր օրեր շարունակ նախարարության շենքի դիմաց պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նախարարի հետ հանդիպելու առաջարկ էին արել:

 

 

Tweet
Сохранить
Համօգտագործել


Print Տպել | AMP Տարբերակ

RSS xԿարծիքներ
ԱՄՆ-ն փոխել է իր մոտեցումը կապված Թուրքիայի կողմից ռուսական Ս-400-ի գնման
խնդրի հետ. Սաֆրաստյան13:54, 15.11.2019
ԱՄՆ-ն փոխել է իր մոտեցումը կապված Թուրքիայի կողմից ռուսական Ս-400-ի գնման խնդրի հետ. Սաֆրաստյան

Վաղարշակ Հարությունյանը լուրջ խնդիր է համարում ՀԱՊԿ անդամ պետության կողմից
Ադրբեջանին զենքի վաճառքը16:52, 04.11.2019
Վաղարշակ Հարությունյանը լուրջ խնդիր է համարում ՀԱՊԿ անդամ պետության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը

Բաժնի բոլոր նյութերը


RSS xՀարցազրույցներ
Պետք է կանգնենք Արցախի ժողովրդի կողքին. Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս
Պատրիկ Բերգ13:10, 27.11.2019
Պետք է կանգնենք Արցախի ժողովրդի կողքին. Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

Երկու կյանք ունեմ` մեկը Հայաստանում, մյուսը Նորվեգիայում. Բյորնի թոռը տատի
օրագիրը կթարգմանի հայերեն09:10, 01.11.2019
Երկու կյանք ունեմ` մեկը Հայաստանում, մյուսը Նորվեգիայում. Բյորնի թոռը տատի օրագիրը կթարգմանի հայերեն

Բաժնի բոլոր նյութերը


RSS xՓաստ մեկնաբանությամբ
Եվրահանձնաժողովի նոր կազմը հաստատված է. որոնք են Երևանի գերակայությունները

17:21, 04.12.2019
Եվրահանձնաժողովի նոր կազմը հաստատված է. որոնք են Երևանի գերակայությունները

«Լավագույն» բարեկամները հեռանում են ...10:10, 25.11.2019
«Լավագույն» բարեկամները հեռանում են ...

Բաժնի բոլոր նյութերը


RSS xՀատուկ նախագծեր
«Երևանյան բեսթսելեր». Ռոբին Շարմայի գիրքն առաջին տեղում է.
փաստավավերագրական. հոկտեմբեր, 1910:10, 29.11.2019
«Երևանյան բեսթսելեր». Ռոբին Շարմայի գիրքն առաջին տեղում է. փաստավավերագրական. հոկտեմբեր, 19

«Երևանյան բեսթսելեր». Թոմ Հենքսի գիրքն առաջին տեղում է. Թարգմանական.
հոկտեմբեր, 201910:07, 15.11.2019
«Երևանյան բեսթսելեր». Թոմ Հենքսի գիրքն առաջին տեղում է. Թարգմանական. հոկտեմբեր, 2019

Բաժնի բոլոր նյութերը


youtube
RSSԼրահոս
19:28 Փաշինյանը ներկայացրեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման քաղաքական նկատառումը
19:18 Արցախի ԱԺ խմբակցություններում ավարտվել են պետական բյուջեի մասին քննարկումները
19:08 PhotoՀայաստանն ու Բելառուսը մշակութային նոր կամուրջներ կկառուցեն. հուշագիր պատմության թանգարանների միջև
19:06 Վարչապետը վստահ չէ, որ Երևանում բիզնես հիմնելու ցանկություն հայտնած անձինք շեյխի ներկայացուցիչներ են
19:05 Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ փոխնախարարին
19:00 Նախարարի հրաժարականը չի կարող լինել քաղաքական զրո ազդեցությամբ ուժի քմահաճույքով. վարչապետ
18:56 PhotoՋայլամաբուծական ֆերմայում հոշոտվել է 25 և վիրավորվել 8 ջայլամ
18:53 Փաշինյանը վերահաստատեց ԼՂ կարգավորման հարցում ՀՀ-ի ու Արցախի պատկերացումների նույնական լինելը
18:50 Փաշինյանը հերքում է, որ որևէ գերատեսչության հրահանգվել է գումար փոխանցել «Հայաստան» հիմնադրամին
18:46 Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի, ԵԱԿՀ ՄԽ համանախագահների և Անջեյ Կասպրչիկի հանդիպումը
18:40 Սա Ադրբեջանի ներկայացուցչության ոչ առաջին, ոչ վերջին նման հայտարարությունն է. Արմեն Պապիկյան
18:31 Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը
18:28 VideoՔաղաքացիներն Արաբկիրի, Իջևանի և Ամասիայի բաժիններում կամավոր հանձնել են ապօրինի զենք-զինամթերք
18:09 Փաշինյանը ՀՀ-ն լքած մեղադրյալների հարցում ավելի կարևոր է համարում օրենքի տեսանկյունից անաղարտ մնալը
18:03 Բնական կատակլիզմներից ամենամեծ վնասը կրել են Ճապոնիան, Ֆիլիպինները եւ Գերմանիան
18:02 Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը
17:57 Փաշինյանը ներկայացրեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական դարձնելու օրինագծի խնդիրները
17:56 Մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին
17:55 Դեկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս
17:46 Հակոբ Արշակյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
17:45 ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հանդես Է եկել համատեղ հայտարարությամբ
17:37 Վարչապետը նվիրատվությունների հայտնի թեմայի կոնտեքստում առաջնային է համարում հանրային շահը
17:35 Դերասանուհի Հելեն Միրենը պատվավոր «Ոսկե արջ» կստանա Բեռլինալեում
17:32 ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 04-12-19
17:32 Ասիական ինդեքսներ. 04-12-19
Բոլոր նորությունները

Tomorrow Վաղը


Haypost
New Xar

xՇաբաթվա ամենաընթերցվածը
Հայտնի են Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան
մանրամասները18:20, 28.11.2019
Դիտվել է 4550 անգամ
Հայտնի են Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան մանրամասները

Հայաստանում կին մարտիկի գերեզման են գտել. նա կարող է հունական
առասպելների ամազոնուհիներից լինել19:42, 27.11.2019
Դիտվել է 4499 անգամ
Հայաստանում կին մարտիկի գերեզման են գտել. նա կարող է հունական առասպելների ամազոնուհիներից լինել

Հայաստանի հետ կապված թուրքական զինուժի գլխավոր շտաբին վերագրվող գաղտնի
ծրագիրը բացահայտվել է19:41, 28.11.2019
Դիտվել է 4407 անգամ
Հայաստանի հետ կապված թուրքական զինուժի գլխավոր շտաբին վերագրվող գաղտնի ծրագիրը բացահայտվել է

Հայաստանում 400 մՎտ հզորությամբ արևային էներգիայի ծրագիրն իրականություն է
դառնում15:29, 30.11.2019
Դիտվել է 4077 անգամ
Հայաստանում 400 մՎտ հզորությամբ արևային էներգիայի ծրագիրն իրականություն է դառնում

Սամվել Կարապետյանը հրաժարվել է Քննչական կոմիտեում ցուցմունք տալուց14:36, 02.12.2019
Դիտվել է 3613 անգամ
Սամվել Կարապետյանը հրաժարվել է Քննչական կոմիտեում ցուցմունք տալուց

Մեր մասին | Ծառայություններ | Գործընկերներ | Հղումներ | Գովազդ կայքում | Աշխատանք
Copyright © 2019. ARMENPRESS
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenpress news agency. All information materials published on this website are intended solely for personal use.
For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenpress news agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Գործակալության մասին
Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել