Աղետի գոտում սեփական տուն կորցրած ընտանիքները չեն ապահովվել բնակարանով, երկրաշարժից անմիջապես հետո՝ ԽՍՀՄ տարիներին, ռուբլիով փոխհատուցվել են. Սպիտակի քաղաքապետ |shantnews.am|

11:59 - 07 դեկտեմբերի, 2019

shantnews.am: Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ աղետի գոտում սեփական տուն կորցրած ընտանիքները չեն ապահովվել բնակարանով, քանի որ երկրաշարժից անմիջապես հետո՝ ԽՍՀՄ տարիներին, ռուբլիով փոխհատուցվել են: Նա տեղեկացրեց՝ այս պահին ավարտվել է պետական բնակարան կորցրած ընտանիքների բնակապահովման խնդիրն ամբողջությամբ, մի քանի մասնավոր դեպք է մնացել, որոնք դիտարկվում են դատական կարգով:

«Սեփական տուն կորցրածների վերաբերյալ քննարկումները գնում են, թե վերջիններս որպես անօթևաններ ի՞նչ կարգավիճակ ստանան, ի՞նչ լուծումներ ստանա բնակապահովման խնդիրը, այնպես որ արվում է այդ աշխատանքը: Արդյունքները մոտ ապագայում կլինեն: Մի քանի նիստ, քննարկում եղել է, պետք է առաջարկներից ամենաօպտիմալ, հարմար տարբերակն ընտրվի»,- ասաց նա:

Քաղաքապետը տեղեկացրեց՝ ներկայում ունեն հաշվառված 1200 ընտանիք, որ ապրում են տնակներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել