Բայրամովն ու Բերբոքը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունները |tert.am|
10:24 - 28 սեպտեմբերի, 2024

Բայրամովն ու Բերբոքը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունները |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում առկա իրավիճակը։

«Ջեյհուն Բայրամովը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին ՝ նշելով, որ Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներ կան, որոնք առկա են Հայաստանի Սահմանադրությունում և օրենսդրական ակտերում, ինչպես նաև, որ Հայասստանի արագ սպառազինումը սպառնալիք են ստեղծում խաղաղության օրակարգի համար»,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել