Վարչապետը ստորագրել է Սիրվարդ Գևորգյանին պաշտոնից ազատելու որոշումը
15:59 - 02 հոկտեմբերի, 2024

Վարչապետը ստորագրել է Սիրվարդ Գևորգյանին պաշտոնից ազատելու որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Սիրվարդ Գևորգյանին պաշտոնից ազատելու որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրվարդ Գևորգյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Սիրվարդ Գևորգյանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել սեպտեմբերի 26-ին: Նա այդ պաշտոնին էր նշանակվել սույն թվականի սեպտեմբերի 5-ին: Երեկ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Գրիգոր Մինասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել