Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա. Փաշինյան
 |1lurer.am|
17:00 - 02 հոկտեմբերի, 2024

Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա: Հիմա ես էլի կարող եմ ասել, որ, ըստ էության, ամբողջ բովանդակությունը առնվազն հայեցակարգային մակարդակով, որը ճշգրիտ արտահայտում է տեքստային մակարդակը, ժողովրդի համար բացահայտված է: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին առնչվող փաստաթուղթը գաղտնի է պահվում հասարակությունից ու ընդդիմությունից:

Փաշինյանը նախ նշեց, որ գաղտնի պահելու հարց չկա, այլ դիվանագիտության կոռեկտության հարց կա, որ երբ երկրորդ կողմի հետ աշխատում ես, կոռեկտ չէ միակողմանի հրապարակելը:

Անդրադառնալով ժողովրդի հետ քննարկումներին՝ վարչապետը հիշեցրեց, որ անընդհատ տարբեր մարզեր է այցելում, հանդիպումներ ու քննարկումներ է ունենում, և այդ քննարկումների առանցքային կետերից մեկը հենց խաղաղության գործընթացն է:

«Ինչ վերաբերում է բովանդակության հրապարակմանը, բովանդակությունը հրապարակված է ամբողջապես... էլ չեմ ասում, որ նույն տեմպով քննարկում ենք նաև սահմանազատման գործընթացը: Սահմանազատման գործընթացը հրապարակվե՞ց, հրապարակվեց, գնա՞ց ՍԴ, գնաց, ՍԴ-ն որոշում կայացրե՞ց, կայացրեց, կգա՞ ԱԺ, կգա: Այսինքն՝ պետական ինստիտուցիոնալ մակարդակում միշտ էլ կա բուֆերներ դնելու և ժողովրդի համար անցանկալի զարգացումները կանխելու հնարավորություն: Միշտ կա դա:

Այնպես որ, ժողովրդի հետ քննարկումը չի նշանակում՝ միայն ժողովրդի տված մանդատը պիտի դնենք մի կողմ և մեր բեռները մեր ուսերից դնենք ժողովրդի վրա: Ժողովուրդը դրել է պատասխանատվությունը մեզ վրա, պետք է այդ պատասխանատվությունը կրենք, իհարկե՝ պատշաճ տեղյակ պահելով»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել