factor.am: Հոկտեմբերի 3-ին, ժամը 20-ին, «Արարատի» բժշկական կետրոնից ՆԳՆ ոստիկանություն հայտնել են, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Սուրենավան գյուղի 43-ամյա բնակիչ, այս մասին Factor.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության բաժնից։
«Ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը ժամը 19.30-ի սահմաններում բուժօգնության դիմած տղամարդը և նույն գյուղի 26-ամյա մեկ այլ տղամարդ Սուրենավան գյուղի Երևանյան խճուղու գազալցակայանի տարածքում վիճել են իրենց 24-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ պահվող ատրճանակով կրակել է 43-ամյա տղամարդու ոտքին»,- մանրամասնեցին իրավապահ մարմնից՝ նշելով, որ նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
comment.count (0)