Երկրաշարժ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք․ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ
21:22 - 11 հոկտեմբերի, 2024

Երկրաշարժ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք․ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

Հոկտեմբերի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 20:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։44-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․01⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին և Նարեկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել