«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն |armenpress.am|
08:23 - 20 դեկտեմբերի, 2019

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ:

Այս մասին դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովում կազմակերպված «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ ունենք համաձայնություն` հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում այս օրենքի նախագծի վերաբերյալ ունենալ խորհրդարանական լսումներ»,- ասաց Հայրապետյանը:

Դեկտեմբերի 4-ից ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է հանրային քննարկումների շարք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Նոյեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մի մասը դասադուլ էր իրականացնում բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել