armenpress.am: Քրեակատարողական հիմնարկներում արդի ինժեներական և անվտանգության ապահովման միջոցներով վերազինման շրջանակներում նախատեսվում է համապատասխան տեխնիկական միջոցների ձեռքբերում: Այդ նպատակով ներդրվելու 250 միլիոն դրամ: ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:
«Նախատեսել եմ և համարում եմ առաջնային ծրագիր, որ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծվի օպերատիվ կառավարման կենտրոն, և բոլոր 12 հիմնարկները ժամանակակից տեսահսկման միջոցներով 24 ժամյա ռեժիմով մշտադիտարկում իրականացվի: Այդ տեխնիկական միջոցները հնարավորություն կունենան տեսաձայնագրությունը հետ տալու և դիտարկելու, ինչը էական հանգամանք կլինի բոլոր տեսակի չարաշահումները բացառելու տեսանկյունից: Ձեռնարկել եմ համապատասխան միջոցներ, որպեսզի այդ հարցը նույնպես լուծվի 2020 թվականի ընթացքում»,- եզրափակեց Գոյունյանը:
comment.count (0)