Լևոն Հակոբյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից. նշանակվել է Արտյոմ Սմբատյանը
11:36 - 20 դեկտեմբերի, 2019

Լևոն Հակոբյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից. նշանակվել է Արտյոմ Սմբատյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լևոն Հակոբյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լևոն Հակոբյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել