aysor.am: Սեպտեմբեր ամսին մեկ անգամ վերանայել ենք՝ արդյոք հնարավոր էր խուսափել վարկեր վերցնելուց, սակայն իրավիճակը գնահատելուց հետո հասկացել ենք, որ այնուամենայնիվ ֆինանսական միջոցների ներգրավման կարիք կա։ Դրա համար էլ հարցը բերել ենք խորհրդարան, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այսօր ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։
«Լավ չի», - նրա ելույթին արձագանքեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Ի պատասխան՝ փոխնախարարը նկատեց. «Ասեմ, որ այնքան էլ վատ չէ։ Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը բավական արագ է իջնում, քան մեր սպասումներն էին։ Այսինքն՝ պարտքն ինքը լավ է, եթե ճիշտ ես կառավարում և ստանում ես սպասված արդյունք։ Մենք անցում ենք կատարում նպատակային վարկային ծրագրերի ներգրավմանը, իսկ բյուջետային աջակցության վարկերն ուղղվում են բոլոր ծախսային հոդվածներին՝ համամասնորեն», - պարզաբանեց Արմեն Հայրապետյանը։
comment.count (0)