Վահան Կոստանյանը ՄԱԿ-ի ՓԳՀ գործադիր կոմիտեի նստաշրջանին անդրադարձել է ԼՂ-ից ավելի քան 115 հազար փախստականների խնդրին
18:16 - 15 հոկտեմբերի, 2024

Վահան Կոստանյանը ՄԱԿ-ի ՓԳՀ գործադիր կոմիտեի նստաշրջանին անդրադարձել է ԼՂ-ից ավելի քան 115 հազար փախստականների խնդրին

Հոկտեմբերի 15-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի ՓԳՀ գործադիր կոմիտեի 75-րդ նստաշրջանին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, իր ելույթում նախարարի տեղակալն անդրադարձել է 2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված ավելի քան 115 հազար փախստականների խնդրին: Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, միջազգային գործընկերների աջակցությամբ, ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները փախստականների հրատապ կարիքների հասցեագրման ուղղությամբ:

Նախարարի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել փախստականների երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ՝ կարևորելով այդ հարցում ՄԱԿ-ի ՓԳՀ և միջազգային այլ գործընկերների շարունակական աջակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել