factor.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Հորդանանի իր գործընկերոջ հետ ասուլիսում խոսել էր «3+3» ձևաչափով սպասվող հանդիպումից։ «Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում մենք կանցկացնենք այդ հարթակի երրորդ հանդիպումը, որն ուղղված է Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը և համագործակցությանը։ Մեզ հետ հանդիպմանը ներկա կլինեն նաև Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները»,- ասել էր Թուրքիայի ԱԳ նախարարը։
Ռուսական կողմը ևս հաստատել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Ավելի վաղ իրանական կողմն էլ հաղորդել էր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մասնակցության մասին։
comment.count (0)