2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձվող գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը
 |civilnet.am|
12:58 - 17 հոկտեմբերի, 2024

2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձվող գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը |civilnet.am|

civilnet.am: v class="entry-content">

2025-ի հունվարի 1-ից հետո եկամտահարկի վերադարձով ձեռք բերվող բնակարանների համար պետության կողմից վերադարձվող գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում՝ որպես չզեկուցվող հարց։

Փոփոխությունը չի վերաբերելու այն քաղաքացիներին, որոնք արդեն իսկ կնքել են եկամտահարկի վերադարձով հիփոթեքային պայմանագիր։

Սա հերթական քայլն է կառավարության կողմից եկամտահարկի վերադարձի սահմանափակումներ կիրառելու ուղղությամբ։ Նախկինում վերադարձվող եռամսյակային գումարը չէր կարող գերազանցել 1,5 միլիոն դրամը: Կառավարությունն ըստ էության 50 տոկոսով նվազեցնում է այս թիվը։

Նոր փոփոխություններով՝ 2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով վերադարձ չի լինելու, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմա­վիր և Կոտայք մարզերում։ Իսկ 2029-ի հունվարի 1-ից առհասարակ եկամտահարկի վերադարձով բնակարանի ծրագիրը չի գործելու։

Եկամտահարկի վերադարձի օրենքը գործում է 2015-ից, նպատակը երկրում շինարարության ակտիվացումն էր։ Այս օրենքով բնակարան գնողների համար հիփոթեքային վարկի տոկոսները հետ են վերադարձվում գնորդի եկամտահարկի չափով։ 2021-ի սեպտեմբերին կառավարությունը որոշել էր աստիճանաբար հրաժարվել Երևանում եկամտահարկի վերադարձով բնակարանների ձեռքբերման հնարավորությունից։ Մասնավորապես, 2022-ից ծրագիրը դադարեցվել է Կենտրոնում և Արաբկիրում, իսկ 2025-ից՝ ամբողջ Երևանում։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2023-ին ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է 51,9 մլրդ դրամ եկամտային հարկի գումար, 2022-ին՝ 29 199 շահառուի վերադարձվել է 36,5 մլրդ դրամ, 2021-ին՝ 20 920 շահառուի՝ 22,7 մլրդ դրամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել