Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել Ալեն Սիմոնյանի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների պատճառով
16:27 - 17 հոկտեմբերի, 2024

Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել Ալեն Սիմոնյանի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների պատճառով

ԱԺ-ում միջադեպ տեղի ունեցավ խորհրդարանական լսումների մասնակից, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև․ վերջիններս նրան հեռացրին ԱԺ շենքից։

ՀՀ ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը հայտնել է, որ Հակոբյանը դուրս է բերվել «ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար»։

«Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք», - ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մովսես Հարությունյանը։ 

Տեսանյութը՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել