Ես վստահ եմ՝ խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն առաջ է. ԱԺ նախագահ
 |news.am|
12:48 - 23 հոկտեմբերի, 2024

Ես վստահ եմ՝ խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն առաջ է. ԱԺ նախագահ |news.am|

news.am: Ես չեմ պատրաստվում այդ հարցին պատասխանել, որովհետեւ մեր դիրքորոշումը բազմիցս ասել ենք, թե հետագայում ինչ կլինի, ես կանխագուշակումներ չեն անի, ուլտիմատումներով չեմ խոսի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե բացառո՞ւմ է, որ ինչ-որ պահի Հայաստանը տեղի կտա ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջին:

«Մենք դրա լուծումն էլ ենք առաջարկել, որն ակնհայտ է: Կարծում եմ՝ մենք ոչ թե պետք է փորձենք մկաններով խաղալ կամ մեկս մյուսին բան ապացուցել, այլ լուծումներ գտնենք»,-ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի զորքերի՝ ՀՀ տարածքից հետ քաշվելու հավանականությանը, ԱԺ նախագահն ասաց. «Ես խաղաղության պյմանագրի կետերը չեմ բացահայտելու, բայց տրամաբանությունը հուշում է, որ երբ մենք խոսում ենք Ալմաթիի հռչակագրի սկզբունքներից ելնելով սահմանը վերհանելու մասին, դա ենթադրում է, որ եթե Հայաստանը կամ Ադրբեջանը ճանաչում են, որ այս գծից այն կողմ այլ երկրի տարածք է, պետք է վերականգնի դա: Ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրի կնքումով մենք դրան կհասնենք եւ Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն է առաջ, եւ մենք վեր կհանենք այն սահմանը, որով Հայաստանն անկախացել է սեպտեմբերի 21-ին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել