Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ  |arm.sputniknews.ru|
20:04 - 28 հոկտեմբերի, 2024

Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ դատախազությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 15–ին խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց Արգիշտի Քյարամյանին։ ՔԿ ղեկավարը պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։ Այս հարցն ավելի զայրացրեց ՔՊ-ական պատգամավորին։

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել