Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ը, տեղամաս առ տեղամաս նորոգվելու է Արարատյան փողոցի ճանապարհային էստակադը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Արարատյան փողոցում գտնվող էստակադի երթևեկելի մասի դեֆորմացիոն կարերի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ը, տեղամաս առ տեղամաս իրականացվելու են ճանապարհաշինական աշխատանքներ: Այդ ընթացքում էստակադը շարունակելու է երթևեկելի մնալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)