armenpress.am: ՀՀ վճռաբեկ դատարանը դեկտեմբերի 20-ին բավարարել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի գործով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացրած բողոքը և բեկանել առաջին ատյանի 2008թ. նոյեմբերի 19-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009թ. հունվարի 27-ի դատական ակտերը:
«ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր հրապարակված որոշմամբ ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացրած՝ Սմբատ Այվազյանի վերաբերյալ գործով բողոքը և կայացրել Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2008թ. նոյեմբերի 19-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009թ. հունվարի 27-ի դատական ակտերը բեկանելու, փոփոխելու և մեղսագրված արարքներում Սմբատ Այվազյանին արդարացնելու մասին որոշում»,- գրել է Աբրահամյանը:
2008-2009թ. այդ դատական ակտերով Այվազյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով տուգանքի և 2 տարի ժամկետով ազատազրկման:
Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ապօրինի կրել էր հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող զսպանակավոր մահակ, որը, ըստ քրեական գործի նյութերի, 2008թ. փետրվարի 24-ին հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ։ Բացի այդ, Այվազյանը չի ենթարկվել իրեն փորձագիտական կենտրոն տեղափոխած և վերադարձրած ոստիկանների օրինական պահանջներին։ Նա դիմադրություն է ցույց տվել նրանց, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ է հնչեցրել, նրանցից մեկի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ բռունցքներով մի քանի անգամ վերջինիս կրծքավանդակին հարվածներ հասցնելով: 2014 թվականին Այվազյանը մահացել է:
comment.count (0)