armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլի մասին, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած 2 թեկնածուները: Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ նիստում:
«ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե թեկնածուներից ոչ մեկ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած 2 թեկնածուները: Մենք ըստ էության 3 քվեարկված թեկնածուներից ունենք առավել ձայներ ստացած 2 թեկնածու, որոնցից որևէ մեկը անհրաժեշտ ձայներ չի հավաքել: Առջևում ընտրության երկրորդ փուլն է»,-ասաց Միրզոյանը:
ԱԺ նախագահը նաև տեղեկացրեց, որ քանի որ երկրորդ փուլին ընդառաջ խմբակցությունները, պատգամավորները և թեկնածուները կարող են միմյանց հետ հանդիպելու անհրաժեշտություն զգալ՝ քննարկում անելու համար, հետևաբար երկրորդ փուլը տեղի կունենա հաջորդ քառօրյա նիստի ընթացքում:
comment.count (0)