Աննա Հակոբյանը հանդիպել է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտներին
11:32 - 23 դեկտեմբերի, 2019

Աննա Հակոբյանը հանդիպել է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտներին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հանդիպել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտների և շրջանավարտների հետ։

Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տնօրեն, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը, ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանի պետի տեղակալ գնդապետ Դավիթ Ալեքսանյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Նորայր Սմբատյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել