Թուրքիան այլևս չի կարող ընդունել փախստականների նոր ալիքը. Էրդողան |shantnews.am|
06:17 - 23 դեկտեմբերի, 2019

Թուրքիան այլևս չի կարող ընդունել փախստականների նոր ալիքը. Էրդողան |shantnews.am|

shantnews.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է, որ իր երկիրն այլևս չի կարող ընդունել սիրիացի փախստականներին: Էրդողանը հայտարարել է, որ ներգաղթյալների նոր հոսքն իրենց վրա կզգան եվրոպական բոլոր երկրները: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ դեկտեմբերի 23-ին թուրքական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ իրավիճակը քննարկելու համար:

Թուրքիայում արդեն 3.5 միլիոնից ավելի սիրիացի փախստական կա: Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով վերջին երկու օրերին առնվազն 25 հազար մարդ փախել է Թուրքիա:

Իդլիբը դեռ վերահսկում են ապստամբ զինյալները և ջիհադիստները, որոնք դեմ են նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել