ԱԺ-ում քննարկվում է ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցը |armenpress.am|
11:16 - 15 նոյեմբերի, 2024

ԱԺ-ում քննարկվում է ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում քննարկվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Կառավարությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը:

Թեկնածուին կենսագրությունը և գործունեությունը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Նա լավ ծանոթ է այս ոլորտին, ունի անհրաժեշտ հմտություններ, փորձ, կարողություններ, գիտելիքներ, որպեսզի բարձր պատասխանատվությամբ իրականացնի այն գործառույթները, որոնք դրված են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջ։ 

Հանձնաժողովի աշխատանքը բարդ է, բայց պետության կողմից հստակեցվել են ոլորտում վարվող քաղաքականությունները, սակագնային և այլ ուղղություններով օրենսդրական կարգավորումները և հիմնական խաղի կանոնները, իրավական դաշտը։ Կարծում ենք՝ Մեսրոպյանի գիտելիքներն ու փորձը բավարար են, որպեսզի այս անչափ կարևոր ոլորտում պարոն Մեսրոպյանը կարողանա աշխատանքը արդյունավետ իրականացնել»,- ասաց Սանոսյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել