Ռուսաստանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում
 |armtimes.com|
16:41 - 17 նոյեմբերի, 2024

Ռուսաստանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում |armtimes.com|

armtimes.com: Ռուս իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի նկատմամբ, որին հեռակա մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի խարդախության համար։

Մոսկվայի դատարանը նրան հեռակա ձերբակալել է։

Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը ՏԱՍՍ-ին հաստատել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի հեռակա ձերբակալության փաստը։ Կեզերաշվիլիի ներկայացուցիչները չեն բողոքարկել այս որոշումը, և այն մտել է օրինական ուժի մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել