1lurer.am: Մեր արտաքին քաղաքական գլխավոր առաջնահերթություններից մեկը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկումն է, որի համար Թբիլիսին կանի ամեն ինչ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դեսպանների համաժողովին ունեցած ելույթում:
«Մեր նպատակն է վերսկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մաքուր էջից, վերականգնել ռազմավարական գործընկերությունը: Մեզ անհրաժեշտ է ռազմավարական գործընկերության կոնկրետ ուղեցույց, որը կարտացոլի կոնկրետ շոշափելի արդյունքներ։
Մեր կողմից կա միանշանակ պատրաստակամություն, և մենք հույս ունենք, որ ԱՄՆ նոր վարչակազմի պայմաններում մենք կտեսնենք համապատասխան քայլեր»,- հայտարարել է Կոբախիձեն։
Նրա խոսքով որոշակի ռիսկեր պահպանվում են, սակայն Թբիլիսին լավատեսորեն է տրամադրված:
comment.count (0)