Աշխատանքից ազատման դիմում է գրել Սասուն Խաչատրյանը
10:01 - 18 նոյեմբերի, 2024

Աշխատանքից ազատման դիմում է գրել Սասուն Խաչատրյանը

Աշխատանքից ազատման դիմում է գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

Տեղեկությունը «Ազատությանը» հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նշենք, որ մամուլում շրջանառվում են լուրեր ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխությունների մասին։ Մի քանի լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ զբաղեցրած պաշտոններից կազատվեն ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Առավոտյան հայտնի դարձավ, որ ազատման դիմում է գրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել