Երախտապարտ ենք Ձեզ և Ձեր գործընկերներին. նախագահը ուղերձ է հղել Նենսի Փելոսիին |azatutyun.am|
12:25 - 14 դեկտեմբերի, 2019

Երախտապարտ ենք Ձեզ և Ձեր գործընկերներին. նախագահը ուղերձ է հղել Նենսի Փելոսիին |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արդարության համար պայքարին նվիրվածության և այն ջանքերի համար, որ ներդրեցիք այս հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար»:

 

«Բարձր եմ գնահատում նաև Սենատի որոշումը, որը հզոր քայլ է՝ ուղղված ապագայի ոճրագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը: Ողջ աշխարհի հայության անունից Ձեզ եմ փոխանցում ամենաջերմ զգացմունքներն ու խորին երախտագիտությունը: Համոզված եմ, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հետագա համագործակցության զարգացումը համահունչ կլինի երկու երկրների երկարաժամկետ շահերին»,-ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում», - նշված է նախագահի ուղերձում:

 

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

 

Ավելի վաղ` անցած հոկտեմբերին էլ Կոնգրեսի ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը ձայների գերակշռող մեծամասնությամբ` 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել