azatutyun.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանր եղջերավորների գործով որպես վկա երեկ երեկոյան հրավիրել է Հակակոռուպցիոն կոմիտե: Այս տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատեց պատգամավորը՝ նշելով նաև, որ տեղի է ունեցել առերեսում:
Նախաքննությանը հղում անելով՝ պատգամավորն այլ մանրամասներ չհայտնեց:
Հովիկ Աղազարյանն առնչվում է եղջերավորների արտահանման գործին: Աղազարյանը մանրամասնել էր, որ կասկածներ կան, թե ինքը մանր եղջերավորների բիզնեսում հովանավորչություն է արել։
Քննության ընթացքում, երբ վերծանվել են հեռախոսազրույցները, խոսակցություն են լսել, որ մեկը դիմել է Հովիկ Աղազարյանին, որ նա միջնորդի Էմիրաթներ արտահանվող ոչխարներին 21 օր չպահեն կարանտինային կետում։ Այլ ստուգումները տեղում անեն։ Բյուրոկրատական քաշքշուկից ազատեն, քանի որ այդպիսով քաշի կորուստ է լինում։
comment.count (0)