azatutyun.am: Թբիլիսիի կենտրոնում շարունակվում է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցը։
Իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում է, ցուցարարները մոտենում են ոստիկանությանն ու նրանց անվանում «ռուսական ոստիկաններ», ոչ թե վրացական։ Նրանք բացականչում են «Վրաստան, Վրաստան», «Վերադարձրեք մեր ձայնը»։
Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնում նաև ոստիկանության այսօրվա գործողություններից։ Լուսադեմին նրանք բռնի ուժով հեռացրին ցուցարարներին Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի հարակից տարածքից։ Այստեղ էին ընտրությունների արդյունքները չընդունող քաղաքացիները վրաններ տեղադրել, նստացույց անում նոյեմբերի 17-ից՝ պահանջելով նոր ընտրություններ։
Վրացական ընդդիմության առաջնորդներն ու նրանց համախոհները երեկոյան Մելիքիշվիլի փողոցից քայլեցին դեպի Թբիլիսիի պետական համալսարան։
«Մենք հետքայլ չենք անելու։ Մենք դիմադրության շարժում ենք հայտարարել, և այս շարժումը միայն առաջ է գնալու»,- հանրահավաքի մասնակիցներին դիմեց «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Ելենա Խոշտարիան։
comment.count (0)