ԱՄՆ-ն մտադիր չէ փոխել իր միջուկային դոկտրինը․ Սպիտակ տուն |azatutyun.am|
10:54 - 20 նոյեմբերի, 2024

ԱՄՆ-ն մտադիր չէ փոխել իր միջուկային դոկտրինը․ Սպիտակ տուն |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը մտադիր չէ փոխել իր միջուկային դոկտրինն՝ ի պատասխան ռուսական թարմացման, ըստ Reuters-ի,երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհուրդը՝ շեշտելով՝ զարմացած չէ Մոսկվայի՝ միջուկային դոկտրինը փոփոխելու որոշումից։

«Ինչպես ասել էինք այս ամսվա սկզբին՝ մեզ չզարմացրեց միջուկային դոկտրինը թարմացնելու Ռուսաստանի հայտարարությունը։ Ռուսաստանը մի քանի շաբաթ էր ազդարարում էր իր դոկտրինը փոփոխելու մտադրության մասին»,- ասվում է խորհրդի հայտարարությունում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ստորագրել է Դաշնության միջուկային ոլորտի նորացված դոկտրինը, որն իրավունք է տալիս Մոսկվային միջուկային զենքով պատասխանել Ռուսաստանի ու Բելառուսի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգող ցանկացած հարձակման, անգամ՝ զանգվածային հրթիռակոծության դեպքում։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը միջուկային զենքը միշտ է դիտարկել որպես զսպման միջոց, և «հիմա պետք է սկզբունքները համապատասխանեցնել ներկա իրավիճակին»՝ չհերքելով, որ այս քայլն ուղղված է Վաշինգտոնին։

Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինըլ Կրեմլի հայտարարություններն համարել է «անպատասխանատու հռետորաբանություն»՝ հավելելով, որ որևէ նշան չկա, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, և Վաշինգտոնը կարիք չունի փոխելու իր միջուկային դիրքորոշումը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել