shantnews.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կպարտվի հակամարտությունում, եթե դադարեցվի ռազմական օգնությունը ԱՄՆ-ից։
«Եթե օգնությունը կրճատվի, կարծում եմ՝ մենք կպարտվենք, իհարկե, մենք դեռ կպայքարենք, մենք ունենք մեր արտադրությունը, բայց դա բավարար չէ հաղթելու և գոյատևելու համար»,-ասել է նա նոյեմբերի 19-ին Fox News-ին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, Զելենսկին ասել է, որ եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշի կրճատել ռազմական օգնությունը, դա կլինի «ամերիկյան ընտրությունը», և Կիևը «կորոշի, թե ինչ անել դրա հետ կապված»։
Ամերիկայի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ակտիվորեն աջակցում էր Կիևին՝ տրամադրելով զգալի ֆինանսական և ռազմական ռեսուրսներ։
comment.count (0)