COP29-ի համաձայնագիրն ընդունվեց, սակայն ոչ բոլորն են գոհ արդյունքից
 |azatutyun.am|
10:25 - 24 նոյեմբերի, 2024

COP29-ի համաձայնագիրն ընդունվեց, սակայն ոչ բոլորն են գոհ արդյունքից |azatutyun.am|

azatutyun.am: COP29 համաժողովում երկրները համաձայնել են տարեկան 300 միլիարդ դոլար տրամադրել՝ օգնելու աղքատ երկրներին դիմակայել կլիմայի փոփոխություններին։

Երկարատև բանակցություններից հետո ստացված գործարքին որոշ պատվիրակներ հոտնկայս ծափահարել են հենց COP29-ի լիագումար նիստի դահլիճում: Մյուսները քննադատել են հարուստ երկրներին ավելին չանելու համար, իսկ հյուրընկալող Ադրբեջանին՝ ծրագրին հապճեպ հավանություն տալու համար։

ՄԱԿ-ի կլիմայի ղեկավար Սայմոն Սթիլը խոստովանել է, որ բանակցությունները բավականին դժվար են եղել։

«Բայց, մենք ավարտեցինք», - ասել է Ստիլը, - «Այս գործարքը կաջակցի մաքուր էներգիայի աճին և կպաշտպանի միլիարդավոր կյանքեր»:

Համաձայնագիրը նախատեսում է տարեկան 300 միլիարդ դոլարի ֆինանսավորում մինչև 2035 թվականը՝ հիմնվելով հարուստ երկրների նախկին պարտավորությունների վրա:

Բանակցությունները պետք է ավարտվեին ուրբաթ օրը, սակայն ձգձգվեցին, քանի որ գրեթե 200 երկրների ներկայացուցիչները չէին կարողանում կոնսենսուսի հասնել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել