azatutyun.am: Վրաստանի ներքին գործերի նախարարությունն ընդդիմության կողմնակիցներին կոչ է արել հետևել օրենքի պահանջներին առաջիկա բողոքի ակցիայի ժամանակ, զերծ մնալ անօրինական գործողություններից։
Ընդդիմությունը, որը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այսօր հավաքվելու է Թբիլիսիի կենտրոնում և պատրաստվում է գիշերել խորհրդարանի շենքի մոտ։ Վաղը այստեղ նախատեսված է օրենսդիր մարմնի առաջին նիստը։
ՆԳՆ-ն շեշտել է, որ ռազմավարական կամ առանձնապես կարևոր օբյեկտի արգելափակումն օրենքով արգելված է, և դրա համար սպառնում է քրեական պատասխանատվության։
Ոստիկանությունը զգուշացրել է, որ հակառակ դեպքում կձեռնարկի բոլոր անհրաժեշտ օրինական միջոցները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)